«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ապագա չունի։ Օգոստոսի 24-ին տեղի ունեցած ամմուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ պատգամավորը՝ հավելելով, որ իր տպավորությամբ երկխոսություն առհասարակ չի կայանում։
Նշելով, որ երկխոսող եւ չերկխոսող կուսակցությունների միջեւ օբյեկտիվ լարվածություն է առաջացել (որը ոչ մի կերպ նախանձ կամ խանդ չես համարի), Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում, ուզենք, թե ոչ, ստատուս-քվոյի փոփոխություններ են լինելու, նոր գործընկերություններ, նոր ձևաչափեր են ձեւավորվելու են։ «Քաղաքական ուժերի վարքագծում մետամորֆոզներ են տեղի ունենում, եւ դա լրիվ օբյեկտիվ է, քանի որ ընտրությունները շատ մոտ են»,- նշեց նա։
Անդրադառնալով Հայ ազգային կնգրեսի՝ իշխանություններին այլընտրանք լինել-չլինելու հարցին՝ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ եթե 2008-ին ՀԱԿ-ը իշախանության իսկական այլընտրանք էր համարվում, ապա այսօր արդեն նման հավակնություներ չի կարող ունենալ։ Պատճառն այն է, որ ՀԱԿ-նը վերջին տարիներին հանդես է գալիս իշխանության դիրքորոշումներից չտարբերվող դիրքորոշումներով։
Ասուլիսին ներկա, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին կարեւորեց երկխոսության կայացման փաստը։ «Երկխոսությունը դառնում է գործելաոճ, ընթացք, որը ցանկացած ժամանակ կարող է վերսկսվել»,- նշեց նա։




























