Հայաստանի կանանց եւ տղամարդկանց շախմատի հավաքականները շարունակում է իրենց հաղթարշավը։ Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ առաջնության շրջանակներում մեր հավաքականը հաղթանակ է տարել Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Հաղթանակն ավելի հեշտ է տրվել մեր կանանց թիմին, մինչդեռ տղամարդիկ հաղթանակի հասել են նվազագույն 2,5:1,5 հաշվով։ Մեր թիմի հաղթանակն ապահովել է Լեւոն Արոնյանը՝ առաջին տախտակի վրա հաղթելով Անդրեյ Իստրատեսկուին։ Դիթեր Նիսիպյանու-Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան-Վլադիսլավ Նեվեդնիչիյ, Գերգելի Սաբո-Արման Փաշիկյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց հավաքականին, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանն ավելի ուժեղ են գտնվել համապատասխանաբար Աննա Մուզիչուկից, Յանա Կրիվեցից եւ Աննա Սրեբրնիկից։ Սիրանույշ Հակոբյանը խաղաղ դաշն է կնքել Վեսնա Ռոզիչի հետ։

Երկու տուրերի արդյունքներով, Հայաստանի հավաքականը խմբային 4 միավորով Հունգարիայի, Իսպաիայի, Սերբիայի-1-ի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի եւ Վրաստանի հավաքականների հետ կիսում է 1-ից 8-րդ տեղերը։

Երրորդ տուրում մեր հավաքականը կհանդիպի սերբերի հետ։