Լեհաստանը 3,8 միլիարդ զլոտի (797 միլիոն դոլար) արժողությամբ եւս 48 հատ AHS Krab ինքնագնաց հաուբից եւ 36 հարակից մեքենաներ կպատվիրի տեղական զենք արտադրող Huta Stalowa Wola-ին, երկուշաբթի օրը հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, հաղորդում է Reuters-ը։

«Սա երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել է 2016 թվականին եւ դեռ իրագործվում է… պայմանագրի արժեքը 3,8 միլիարդ զլոտի է»,- ասել է Բլաշչակը։

2016 թվականին լեհ զինվորականները Huta Stalowa Wola-ից 96 ինքնագնաց հաուբից են պատվիրել՝ մինչեւ 2024 թվականը:

AHS Krab-ի կրակի առավելագույն հեռահարությունը 40 կիլոմետր է:

Լեհաստանը խոստացել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին եւ ավելի քան երկու անգամ մեծացնել իր բանակը։

Մայիսի վերջին Լեհական ռադիոն հայտնել էր, որ Լեհաստանը 18 հատ AHS Krab ինքնագնաց հաուբից է փոխանցել Ուկրաինային։