Առաջիկա երեք օրերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ տեղումների հավանականությունը փոքր է. ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, օգոստոսի 26-ին եւ 27-ին հանրապետությունը կգտնվի Թուրքիայից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որով պայմանավորված շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ, իսկ որոշ վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպների ժամանակ կնկատվի քամու ուժգնացում մինչեւ 20մ/վ արագությամբ։

«Սկսած օգոստոսի 25-ից՝ օդի ջերմային ֆոնը կնվազի 3-5 աստիճանով։ Պատճառը հյուսիս-արեւմուտքից ներթափանցած արկտիկական ցուրտ հոսանքներն են։ Ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում հատկապես Տավուշի, Լոռիի եւ Սյունիքի մարզերում, որտեղ ջերմաստիճաններըը ցերեկային ժամերին չի գերազանցի +18 +20 աստիճանը։ Երեւանում տեղումների հավանականությունը փոքր է,  օգոստոսի 26-ին եւ 27-ին գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը կլինի +14 +16, ցերեկը՝ +26 +28 աստիճան»,- ասաց Սուրենյանը։