Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վերջին օրերս իր հասցեին բազմաթիվ քննադատություններ է լսել։ Շատերը կարծում են, որ թիմը չի արդարացնում իր հետ կապած հույսերը եւ չի վաստակում այն գումարները, որ ծախսվել են աստղեր ձեռք բերելու համար։ Սակայն չիլիացի մասնագետը ըմբռնումով է մոտենում դրան՝ ասելով, որ այն, մեծ հաշվով, իրեն չի անհանգստացնում։
«Մենք ամենաուժեղ թիմերից ենք։ Մենք տեսնում ենք այն խնդիրները, որ իրականում կան, եւ աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ։ Մարդիկ ազատ կարող են մտածել՝ ինչ ուզում են։ Քննադատությունը սովորական բան է, մանավանդ՝ Մադրիդի „Ռեալի“ պես ակումբում։ Բայց պետք է մոռանալ բացասականի եւ մտածել դրականի մասին»,- հայտարարել է Պելեգրինին։
Չեմպիոնների լիգայի շրջանակներում իտալական «Միլանից» կրած պարտության վերաբերյալ Պելեգրինին նկատել է, որ «իրենք պարտվել են հաղթանակած խաղում»։



























