Լիբիայի ընդդիմադիր ժամանակավոր կառավարությունն առաջին անգամ առաջարկ է արել գնդապետ Մուամար Քադաֆիին: Նրանք խոստացել են թույլատրել Քադաֆիի անարգել ելքը Լիբիայից, եթե վերջինս հրաժարվի իշխանությունից, հաղորդում է RBC-ն:
Միեւնույն ժամանակ ապստամբները գլխագին են նշանակել Մուամար Քադաֆիի համար` 1,6 միլիոն դոլար: Գնդապետի ցանկացած մտերիմ, ով նրան կբերի մեռած կամ կենդանի, կհամաներվի:




























