Պենտագոնը դադարեցրել է F-35 նոր ինքնաթիռների ընդունումը, որպեսզի ստուգի, թե համապատասխանում է արդյոք անտեսանելի կործանիչի շարժիչում օգտագործվող մագնիսը ԱՄՆ գնումների օրենքներին, որոնք արգելում են չարտոնված չինական ապրանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Շարժիչի պոմպը սպասարկող մագնիսի ձուլվածքը գալիս է Չինաստանից, ասել է աղբյուրը:

Քսայուղային պոմպը որեւէ զգայուն համակարգի մաս չէ, եւ ինքնաթիռի վրա կան չինական ծագման այլ մագնիսներ, որոնք թույլատրվել են Պենտագոնի պաշտոնյաների կողմից: