Դամասկոսը բողոքի նոտա է հղել Վաշինգթոնին` կապված ամերիկացի դեսպան Ռոբերտ Ֆորդի` Սիրիայում գործող երթեւեկության կանոնները խախտելու հետ:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ «երեքշաբթի օրը սիրիացիներից մտահոգություն արտահայտող նամակ է ստացվել»:

Նրա խոսքով, նման մտահոգության պատճառն այն է, որ Ֆորդը չի իրականացրել այն գործառույթները, որոնք Սիրիան պահանջում է մեզնից: Ընդ որում, նրան հարցրել են, թե արդյոք սիրիական կողմի դեմարշը որեւէ գործնական հետեւանքներ ունեցել է ամերիկյան կողմի համար: «Որքան գիտեմ, ոչ»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: