Լիբիայում չեն դադարում մարտերը: Քադաֆիի զինված ուժերի վերահսկողության ներքո են գտնվում երկու խոշոր քաղաքներ` Սիրտը եւ Սեբհան, որտեղ տեղակայված են վերգետնյա եւ օդային բազաները: Գնդապետի գտնվելու վայրը մինչ այժմ անհայտ է, հաղորդում է «Վեստին»:
Տրիպոլիի գրոհի ժամանակ գլխավոր դերակատարումը ունեցել է բրիտանական հատուկ ջոկատը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լիբիայի ընդդիմադիր ժամանակավոր կառավարությունն առաջին անգամ առաջարկ էր արել գնդապետ Մուամար Քադաֆիին: Նրանք խոստացել էին թույլատրել Քադաֆիի անարգել ելքը Լիբիայից, եթե վերջինս հրաժարվի իշխանությունից:
Միեւնույն ժամանակ ապստամբները գլխագին էին նշանակել Մուամար Քադաֆիի համար` 1,6 միլիոն դոլար: Գնդապետի ցանկացած մտերիմ, ով նրան կբերի մեռած կամ կենդանի, կհամաներվի:




























