Աշխարհում մոտ 12 միլիոն մարդ ապրում է առանց քաղաքացիության: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտնել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով կոմիսար Անտոնիո Գուտիերեշը, հաղորդում է «Ֆրանս պրեսս»-ը:
Փախստականների պաշտպանության հարցերով կոմիսարի օգնական Էրիկ Ֆելերը նշել է, որ այդ թիվը, հավանաբար, նվազեցված է:
«Առանց քաղաքացիության մարդը փաստացի գոյություն չունի, նա զրկված է հիմնական իրավունքներից` դպրոց այցելելուց սկսած մինչեւ բանկային հաշվեհամարի բացումը: Եթե նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, ապա անօրինական ուղիներ են փնտրում իրենց գոյության պահպանման համար»,- հայտնել է Ֆիլերը:
Քաղաքացիության բացակայության պատճառները կարող են տարբեր լինել, ինչպես քաղաքացիությունից զրկվելը, (Սադամ Հուսեյնի ժամանակ դա տեղի ունեցավ իրաքյան քրդերի հետ) այնպես էլ պետության կազմալուծումը (Հարավսլավիայի դեպքում): Որոշ դեպքերում քաղաքացիության բացակայությունը կարող է լինել ազգային խտրականության ոչ հաջողված օրենսդրությունը:




























