ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդում է Bloomberg-ը։
«Նա 30 րոպե տեւողությամբ զրույց է ունեցել արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անսպասելի ժամանել է Կիեւ։ Նշվել է, որ նա մտադիր է Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը։





























