Մոսկվայում թանկարժեք մեքենաների առեւանգման մեջ մասնագիտացած Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել։
Բոլոր կասկածյալների հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Քրեական գործ է հարուցվել։ Չարագործները զբաղվել են թանկարժեք մեքենաների՝ որպես կանոն BMW-ների հափշտակմամբ։
Կասկածյալները բռնվել են BMW X6 գողանալու փորձ կատարելու ժամանակ։




























