Լիովին աջակցում ենք Հունաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Katimerini-ն։

«Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը թույլ չի տա անկարգություններ Արեւելյան Միջերկրական ծովում։ Մենք լիովին աջակցում ենք Հունաստանի ինքնիշխանությանը»,-ասել է Մակրոնը։