Բարսելոնայի եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին դարձավ ՈւԵՖԱ-ի նոր մրցանակի առաջին դափնեկիրը: ՈւԵՖԱ-ի անդամ երկրների առաջնություններում հանդես եկող 2010-2011թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաեւ Չավին ու Քրիշտիանու Ռոնալդուն: Քվեարկությամբ Եվրոպայի լավագույն խաղացող ճանաչվեց Մեսին: Արարողությունը տեղի ունեցավ Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո: