Չինացի գիտնականնները ստեղծում են հականավային հրթիռ, որը կարող է սուզվել ջրի տակ, տղեեկացրել է South China Morning Post-ը։

Պարբերականը՝ հղում կատարելով նախագծին, տեղեկացրել է, որ հինգ մետրանոց հրթիռը կարողանալու է թռչել մոտ 10 կիլոմետր բարձրությամբ՝ մինչեւ ջրի տակ սուզվելը։ Հրթիռը ջրի տակ կկարողանա հաղթահարել 20 կիլոմետր տարածություն։

Պարբերականի տվյալներով՝ հենց որ հրթիռը հայտնվի թիրախից 10 կիլոմետրի վրա, այն անցնում է տորպեդոյի ռեժիմի՝ շարժվելով ջրի տակ 100 մետր/վայրկյան արագությամբ, իր շուրջը ձեւավորելով հսկայական փուչիկ, որը կիջեցնի դիմադրությունը։ Հրթիռը կարող է նաեւ փոխել ուղղությունը կամ սուզվել 100 մետր խորությամբ։

South China Morning Post-ի գնահատականով՝ գլխավոր դժվարությունը, որն ունեցել են գիտնականները, ուժային կայանքի ստեղծումն էր, որը կարողանար ապահովել անհրաժեշտ քարշը թե՛ օդում, թե՛ ջրի տակ։ Գիտնականների խոսքով՝ այս հարցում կարող է օգնել բորը, որն ակտիվորեն արձագանքում է երկու միջավայրում՝ մեծ քանակությամբ ջերմություն արձակելով։