Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ վարչապետ Դենիս Շմիհալի հետ տնտեսական մերձեցման եւ ԵՄ անդամակցության հարցը քննարկելու համար։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
Եվրահանձնաժողովի նախագահը գրել է, որ արդեն Կիեւում է՝ մանրամասնելով, որ սա իր երրորդ այցն է Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
«Այնքան բան է փոխվել։ Ուկրաինան այժմ ԵՄ-ի թեկնածու է։ Ես Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաեւ Դենիս Շմիհալի հետ կքննարկեմ, թե ինչպես շարունակել մերձեցնել մեր տնտեսությունները եւ ժողովուրդներին, քանի որ Ուկրաինան մոտենում է անդամակցությանը»,- ասել է ֆոն դեր Լյայենը։





























