Օգոստոսի 25-ին`ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից ձորը քաղաքացի է ընկել: Տուժածին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Բերեկչյանը սայթաքել եւ ընկել է ձորը:

Փրկարարների ուժերով, թեթեւ քերծվածքներ ստացած Ա.Բերեկչյանը դուրս է բերվել ձորից: