Օգոստոսի 25-ին` ժամը 19.14-ին Մյասնիկյանի պողոտայում` ջրաշխարհի հարակից տարածքում իրար են բախվել երկու երթուղային միկրոավտոբուսներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Է.Պետրոսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 67 ՕՍ 656 պետհամարանիշի, թիվ 91 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3583 Տ պետհամարանիշի (վարորդ` Լ.Մանուկյան) եւ թիվ 82 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1255 Տ պետհամարանիշի (վարորդ`Մ.Ավետիսյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած թիվ 82 երթուղու ուղեւորներ` 59-ամյա Ռիմա Գրիգորյանը, 18-ամյա  Անժելա Ազարյանը, 54-ամյա Նաիրա Ավետյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 45-ամյա Աշոտ Մանասարյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն եւ հոսպիտալացումից հրաժարվել:

Ա.Ազատյանը եւ Ն.Ավետյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Ռ.Գրիգորյանը հոսպիտալացվել է, առողջական վիճակը բավարար է: