«Ալ-Քաիդա» միջազգային ցանցի մի շարք անդամներ հայտնվեցին ազատության մեջ այն բանից հետո, երբ փաստացի տապալվել էր լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգը, օգոստոսի 26-ին հայտնում է ալժիրական «Ալ-Խաբար» թերթը` վկայակոչելով անվտանգության ուժերի իրենց աղբյուրները:
«Ջիհադի համախոհները կարողացել են միանալ «Ալ-Քաիդա»-ին լիբիական բանտերից փախչելուց հետո»,-նշում է թերթը:
Խոսքը լիբիացի ահաբեկիչների մասին է, ովքեր նախկին վարչակարգին էին հանձնվել տարբեր երկրներից, այդ թվում Իրաքից, Աֆղանստանից եւ Սոմալիից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ալժիրը Լիբիայի մերձավոր հարեւանն է, որի հետ նա ունի հազարավոր կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման: Սակայն, ի տարբերություն արաբական այլ երկրների` Ալժիրը մինչ օրս չի ճանաչել Ազգային անցումային խորհուրդը որպես Լիբիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ:




























