Շանհայի համագործակցության կազմակերպության ոչ բլոկային կարգավիճակը հնարավորություն է տալիս ընդլայնել դրա անդամակցությունը, ուրբաթ ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուզբեկստանի նախագահը նշել է, որ այսօր ստորագրվում է Իրանի՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի պարտավորությունների հուշագիրը։ «Մենք ողջունում ենք Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը եւ Կատարի պետությանը երկխոսության գործընկերների կարգավիճակ շնորհելու մասին հուշագրի ստորագրումը։ Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ կստանան նաեւ Բահրեյնը, Մալդիվները, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մյանմարը։ Բացի այդ, մենք սկսում ենք Բելառուսի Հանրապետությանը ՇՀԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու ընթացակարգը»,- հավելել է Շավքաթ Միրզիյոեւը։

Ուզբեկստանի նախագահը նշել է, որ այսօր ստորագրվում է Իրանի՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի պարտավորությունների մասին հուշագիրը։