Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ ռազմավարական համագործակցության հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին չին-թուրքական հարաբերությունները պահպանում են աճի դինամիկան՝ մշտական ​​առաջընթացով»,- ասել է նա։ Փաստերը ցույց են տվել, որ Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ ամուր հարաբերությունները ծառայում են երկու երկրների երկարաժամկետ շահերին եւ կարեւոր են համերաշխության եւ համագործակցության խորացման համար։ «Ներկայումս միջազգային հանրությունը բազմաթիվ հնարավորությունների, ինչպես նաեւ՝ մարտահրավերների է բախվում։ Չինաստանը եւ Թուրքիան, որպես խոշոր զարգացող եւ ձեւավորվող շուկայի երկրներ, բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն  իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանության, զարգացման եւ վերածննդի ձգտման եւ միջազգային արդարության պահպանման գործում: Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ ռազմավարական համագործակցության հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

Սի Ծինպինն ընդգծել է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն քաղաքական փոխվստահությունը, անկեղծորեն հարգեն միմյանց հիմնական շահերը եւ ամրապնդեն չին-թուրքական ռազմավարական համագործակցության քաղաքական հիմքերը։