Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը իր թուրք գործընկերջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած զրույցում վերջինիս հավատացրել է, որ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անկյուն մտցնեն, ապա նա, հուսալքության պոռթկման մեջ, կարող է հարձակվել Իսրայելի վրա եւ հրթիռակոծել Թել Ավիվը։

Այս մասին, ինչպես հայտնում է ZMAN-ը,հաղորդում է սիրիական կայքը, որը վկայակոչում է իսրայելական «Ինյան մերքազիին»։

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Թուրքիան Սիրիայից իր տարածք թափանցող քուրդ ապստամբների դեմ բուֆերային գոտիներ ստեղծելու համար պատրաստ է բռնազավթել Սիրիայի որոշ տարածքներ։ «Սիրիան Լիբիա չէ, եւ նա ռազմական ներուժ ունի, այդ թվում՝ Թել Ավիվը հողին հավասարեցնելու»,-ասել է սիրիացի նախարարը։