Ուկրաինան ներկա պահին Արժույթի միջազգային հինադրամի վարկի կարիքը չունի։

«Այն մեզ հիմա պե՞տք է։ Ես պատասխանում եմ. այժմ պետք չէ»,- օգոստոսի 26-ին լրագրողներին ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը։

Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, 2010 թվականի հուլիսին Ոկրաինան ԱՄՀ-ի հետ պայմանավորվել էր մոտ 15 մլն դոլարի վարկի մասին։ Դրա փոխարեն Կիեւը համաձայնել էր տնտեական բարեփոխումներ կատարել, մասնավորապես, բարձրացնել կենսափոշակային տարիքը եւ գազի սակագինը։ Այդ վարկի առաջին  տրանշը երկիր ուղարկվել էր անցած տարվա օգոստոսին։