Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային գործարքը, քիչ հավանական է, որ կստորագրվի առաջիկա տարիներին, գրում է Politico-ն։ Այս մասին հայտարարել է ՄԲ վարչապետ Լիզ Թրասը։  

«Ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, եւ մենք ակնկալում ենք, որ դրանք կսկսվեն կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»,-ասել է Թրասը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու իր «թիվ մեկ հարցը» «համաշխարհային անվտանգությունն է եւ երաշխիքը, որ հնարավոր է միասին դիմակայել ռուսական ագրեսիային»: