Ասիական զարգացման բանկը կրճատում է Ասիայի զարգացող երկրների համար   տնտեսական աճի կանխատեսումը՝ մատնանշելով մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի «COVID զրոյական» քաղաքականությունը, Ուկրաինայում պատերազմը եւ տոկոսադրույքների բարձրացումը։

ԱԶԲ-ն նվազեցրել է 2022 թվականի աճի իր կանխատեսումը՝ մինչեւ 4,3 տոկոս։ 

Բանկը նշում է, որ թեեւ համավարակի սահմանափակումների վերացումը խթանել է սպառողների ծախսերը եւ ներդրումները տարածաշրջանում, Ուկրաինայում պատերազմը «մեծացրել է գլոբալ անորոշությունը, սրել մատակարարման խափանումները, առաջացրել էներգիայի եւ պարենային շուկաների անկայունություն»։

Բանկը նաեւ բարձրացրել է ինֆլյացիայի իր կանխատեսումը 2022 թվականին՝ մինչեւ 4,5 տոկոս եւ 2023 թվականին՝ 4 տոկոս, համապատասխանաբար։

ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկն ասել է, որ «ռիսկերը մեծ են» տարածաշրջանի զարգացող տնտեսությունների համար՝ չնայած շարունակվող վերականգնմանը: