Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00–ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:





























