Մեզ համար դիմադրությունն ու պայքարն այլընտրանք չունեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նա իր ելույթից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ՀՀ ինքնիշխանության պահպանման համար մղված մարտերում զոհվածներին։

«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի»,–ասաց նա։

Ավինյանն ընդգծեց, որ մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի բոլորին շարունակել ապրել, արարել, ուժեղացնել մեր պետությունը զինել բանակն ու զարգացնել տնտեսությունը։

«Ըստ էության ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապեա այլընտրանք չունեն: Սրանք իրողություններ են, որոնց հետ բոլորս պետք է հաշվի նստենք, եւ հետապես, բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով: Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման  եւ խնդիրն երի լուծման համար»,-ասաց նա:

Անդրադառնալով փոխքաղաքապետի պաշտոնում իր նշանակմանը` նա հայտարարեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։

«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում «Իմ քայլի» մեր գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ: Ես վստահաբար ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երեւանի փոխքաղաքապետ, ծառայել իմ քաղաքին ու երեւանցիներին եւ ես շնորհակալ են ընձեռնված հնարավորության համար:

Երեւանը մարդիկ են, որոնք ստեղծել են իրենց քաղաքն ու կոլորիտը՝ իրենց երգերում, քանդակներում, ֆիլմերում, շենքերում: Երեւանը թամանյան է իր ճարտրապետության, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, Երեւանը Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են: Երեւանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երեւանի փողոցներով: Երեւանը նաեւ ներկան է ու ապագան»,-ասաց Ավինյանը: