Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության անդամներին հանձնարարել է Մոսկվայի հետ համատեղ մշակել ռուսական «Միր» վճարային համակարգի այլընտրանքներ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով A Haber հեռուստաալիքին։
«Բանակցությունները ռուսական կողմի հետ վարել են համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես, հենց նախարարները։ Առաջիկա ժամերին Էրդողանը քննարկում կանցկացնի այս թեմայի վերաբերյալ»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։
Չի ճշտվում, թե ինչ այլընտրանքներ են դիտարկում Մոսկվան եւ Անկարան։


























