ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի»  հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը:

Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ կոչ էր   արել իր քաղաքացիներին զգույշ լինել Հայաստանում եւ չայցելել սահմանամերձ հինգ մարզեր։