49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը նվաճեց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացան եզրափակիչ մենամարտերը: Ռուսաստանցի Գաբիլ Մամեդովի հետ մենամարտը Սողոմոնյանն ավարտեց 13:13 հաշվով: Հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: 49 կգ քաշայինների պարգեւատրության արարողությունն առաջինն էր եւ Հայաստանի եռագույնն առաջինը վեր խոյացավ Դուբլինի Սիթիվեստ մարզապալատում:  

Բրոնզե մեդալով հայրենիք կվերադառնա 60 կգ քաշային Գոռ Երիցյանը: