Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը վերջապես մեկնարկեց: Մեկնարկի իսկական զարդը դարձավ Մեստալիայում կայացած Վալենսիա - Ռասինգ հանդիպումը, որի հերոսը Ռոբերտո Սոլդադոն է: Նա Վալենսիայի կազմում դարձավ երեք գոլի հեղինակ, չորրորդն էլ ուղարկեց սեփական դարպասը: Սոլդադոն հաշիվը բացեց առաջին րոպեին, իսկ հաղթական գնդակը խփեց վերջին րոպեին:
Վալենսիա - Ռասինգ` 4:3
Սոլդադո, 1, 88, 90, Ռամի, 58 - Սոլդադո, 6-ինքնագոլ, Ակոստա, 14, Գոնսալես, 56




























