Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 3-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը 8:2 հաշվով հաղթեց Արսենալին: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռունին, երկու գնդակ խփեց Յանգը: Տոտենհեմը 1:5 հաշվով պարտվեց Մանչեսթեր Սիթիին: Նույն 3:1 հաշվով Լիվերպուլը հաղթեց Բոլթոնին, Չելսին` Նորվիչին: Մանչեսթեր քաղաքի երկու թիմերը 9-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:




























