Ուկրաինայի նախագահի հրամանագրով, Ուկրաինայի անկախության 20-ամյակի կապակցությամբ, քանդակագործ Ֆրիդա Սողոյանը, ով Կիեւի Նեստոր-տարեգրի հուշարձանի հեղինակն է, արժանացել է «Ուկրաինայի ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչմանը:
Analitika.at.uа-ի փոխանցմամբ, կոչումը շնորհվել է Ուկրաինայի անկախության կայացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման գործում ունեցած ներդրման, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-կրթական գործունեության, ուկրաինացի ժողովրդին անբասիր ծառայելու համար:




























