Մուամար Քադաֆիին բռնելու դեպքում, չեն հանձնի Հաագայի միջազգային քրեկանա դատարանին եւ կդատեն Լիբիայում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Լիբիայի անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ-ալ-Ջալիլը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:
Այս տարվա հունիսի 27-ին միջազգային քրեական դատարանը Քադաֆիին եւ նրա որդուն` Սայիֆ ալ-Իսլամին, նաեւ Լիբիայի հատուկ ծառայությունների ղեկավար Աբդուլա աս-Սենուսիին ձերբակալելու օրդեր է տվել: Նրանց մեղադրում են պատերազմական հացագործությունների մեջ: Մասնավորապես, Քադաֆիին եւ նրա որդուն մեղադրում են սպանությունների, անհամաչափ կալանավորումների եւ խաղաղ հանրահավաքներին մասնակցած հազարավոր բնակիչների անազատության մեջ պահելու մեջ:
Ներկայումս Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է:




























