Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա ֆինանսների նախարար Իոսիհիկո Նոդան:
Ներկուսակցական ընտրությունների արդյունքում նա ընտրվել է կառավարող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ հենց նա էլ գլխավորելու է կառավարությունը հետագա 5 տարիների համար, հաղորդում է Reuters-ը:
Նոդայի օգտին քվեարկել է ներկա 395 դեմոկրատ պատգամավորներից 215-ը:
Ընտրությունները կայացել են երկու փուլով, քանի որ 54-ամյա Նոդային չի հաջողվել առաջին փուլում հաղթանակ տանել: Երկրորդ փուլում նրա մրցակիցը եղել է էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարը:
Նշենք, որ օրերս Նաոտո Կանը հրաժարական էր տվել կուսակցության նախագահի եւ վարչապետի պաշտոններից:




























