Մոսկվայում Լիբիայի դեսպանատանը օգոստոսի 29-ին բարձրացվել է Ազգային անցումային խորհրդի դրոշը։ Դիվանագիտական ներկայացուցչությունում արարողությունն սկսելուց առաջ դրոշը բերել են ոսկե սկուտեղով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ազգային անցումային խորհրդին սատարելու մասին հայտարարել է լիբիական դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոս Ալի Աբու Բաքրը։

Նույն օրը Մոսկվայում Լիբիայի դեսպանությունում իջեցվել է Ջամահիրիայի դրոշը։