Հարավային Կորեայի Դեգու քաղաքում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնության ամենասպասված եզրափակիչը չստացվեց: Տղամարդկանց 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր ջամայկացի Ուսեյն Բոլթը ֆալստարտի համար որակազրկվեց եւ դուրս մնաց պայքարից: Եռակի օլիմպիական չեմպիոնի որակազրկումը թույլ տվեց ջամայկացի Յոհան Բլեյքին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: