Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնությունում Ֆլամենգոյի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից 20 րոպե անց ինսուլտ է ստացել Վասկո դա Գամայի գլխավոր մարզիչ, Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Ռիկարդո Գոմեսը: 46-ամյա մասնագետը ենթարկվել է վիրահատության, սակայն բժիշկները նրա վիճակը բավարար չեն համարում, հաղորդում է Lenta.ru-ն: 2010-ին, Սան Պաուլուում աշխատելիս Գոմեսը միկրոինսուլտ էր ունեցել:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























