ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել դեկտեմբերի 4-ին պետդումայի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Հրամանն այսպիսին է` Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի պետական դունայի պատգամավորների գումարման ընտրությունները նշանակել 2011 թ. դեկտեմբերի 4-ին: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո»,-ասել է Մեդվեդեւը օգոստոսի 29-ին կուսակցական առաջնորդների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդպիսով, Ռուսաստանի ղեկավարը փաստացի արձանագրել է նախընտրական քարոզարշավի սկիզբը:


























