Առաջիկա երեք օրերին հանրապետությունում եղանակը կկայունանա. հյուսիսարեւելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն դեպի Կասպից ծով՝ իրենց տեղը զիջելով հարավ-արեւմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ջերաստիճանը հանրապետության ողջ տարածքում ցերեկային ժամերին կբարձրանա 3-5, Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով։ Երեւանում եւ Արարատյան դաշտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12 +14 աստիճանի սահմաններում, իսկ ցերեկը կգրանցվի +31 +33 աստիճան տաքություն»,- ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ տաք օդային հոսանքների ներթափանցումը կնպաստի, որ ջերմաստիճանը մոտենա նորմային։
«Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ներկայացուցչի տեղեկացմամբ, Սեւանա լճի ջրի ջերմաստիճանն այս օրերին 19 աստիճան է, ցերեկային ժամերին այնտեղ կգրանցվի +20 +23 աստիճան տաքություն։



























