Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իոշիհիկո Նոդան խորհրդարանի պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ ընտրվել է այդ երկրի վարչապետ, հաղորդում է Taiwan News-ը:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 30-ին Ճապոնիայի կառավարությունը` վարչապետ Նաոտո Կանի գլխավորությամբ ամբողջ կազմով հրաժարական է տվել:

Ինչպես եւ սպասվում էր, Ճապոնիայի հաջորդ վարչապետ է դարձել ֆինանսների նախարար Իոշիհիկո Նոդան:

Նախօրենին ներկուսակցական ընտրությունների արդյունքում նա ընտրվել է իշխող Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, հետեւաբար նա կգլխավորի կառավարությունն առաջիկա 5 տարում:

Օրերս Նաոտո Կանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի եւ իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից: