Հայտնի է դարձել Երեւան-Սեւան ճանապարհին` Գագարին գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացածների ու տուժածների ինքնությունը:
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 29-ին,դեռեւս չպարզված հանգամանքներում Սեւան-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում բախվել էին «ԳԱԶել» մակնիշի Տ 361 ՈՒՌ պետհամարանիշի (վարորդ` Գոռ Սարգսյան.) եւ «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՍՕ 837 պետհամարանիշի (վարորդ` Ռուսլան Բալինյան) ավտոմեքենաները:
Պարզվել են ավտոպատահարի հետեւանքով տուժածների անունները: Ավտոպատահարի հետեւանքով զոհվել են Երեւան քաղաքի բնակիչ, 20-ամյա Հասմիկ Մկրտչյանը եւ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 37-ամյա Անահիտ Դավիդյանը:
Սեւան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 33-ամյա Գոռ Սարգսյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռիփսիմե Սարգսյանը: Գ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Ռ.Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել Երեւան քաղաք:
Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից` Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Հակոբյանը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Երեւան քաղաքի բնակիչներ` 53-ամյա Էմմա Ավագյանը եւ12-ամյա Սեդա Ավագյանը հոսպիտալացված են, առողջական վիճակները միջին ծանրության է, իսկ երեք քաղաքացի` ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:



























