Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին Զիմբաբվեում է։
Այդ երկրի մայրաքաղաք Հարարեից եկող տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի նախկին բռնապետին հաջողվել է փախչել Տրիպոլիից, գրում է International Business Times-ը։
«Կասկածներ չկան, որ Քադաֆին թանկագին հյուրի կարգավիճակով գտնվում է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի մոտ»,- ասել է Զիմբաբվեի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը։
Պարբերականը մեջբերում է ականատեսների հայտարարությունները, համաձայն որոնց մարդիկ Քադաֆիին տեսել են այդ երկրի մայրաքաղաքի օդանավակայանում, ինչպես նաեւ Զիմբաբվեի նախագահի տանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Զիմբաբվեի Radio Nehanda-ն հաղորդել էր Զիբաբվեում Լիբիայի հյուպատոս Մուհամեդ Էլբարադիի հայտարարությունը, համաձայն որի Զիմբաբվեն կարող է կանգնել լիբիական սցենարի առջեւ, եթե հասարակության՝ անձնական ազատությունների մեծացման պահանջները կառավարության կողմից արհամարհվեն։
Հյուպատոսը հայտարարել է, որ մարդիկ չեն ուզում, որպեսզի որեւէ մեկը Քադաֆիի նման երկար ժամկետով մնա իշխանության։
Նշենք, որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1987 թվականից:




























