Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ է նշանակել Գեորգի Պոլտավչենկոյին, հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»։
Նախկին նահանգապետ Վալենտին Մատվիենկոյի հաժարականից հետո նա զբաղեցնում էր Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետի պաշտոնը։
Օգոստոսի 27-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի երեք թեկնածուների՝ քաղաքապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոյի, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Օսեեւսկիի եւ քաղաքի ներկայացուցչական մարմնի նախագահ Վադիմ Տյուլպանովի աննուներն էր նշել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վալենտինա Մատվիենկոն օգոստոսի 22-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին էր ներկայացրել Սանկտ-Պետերբուգի նահանգապետի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությունը։



























