Հոկտեմբերի 2-8-ը աշխատանքային այցով Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման հարցեր։

Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ և Թունիսի միջև ակադեմիական փոխայցելությունների կազմակերպման, տարբեր համալսարանների միջև համագործակցության հաստատման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունները։

Հանդիպումների ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակիների ուշադրությունն է ադրբեջանական ագրեսիաներին և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժմանը: