ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության(ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ:

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ հետ համագործակցության ընդլայնումը։