Լեհաստանի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու կողմնակից է երկրի քաղաքացիների 54,1 տոկոսը։ Այս մասին վկայում են IBRiS լաբորատորիայի անցկացրած հարցման տվյալները։

Այս նախաձեռնության դեմ հանդես է եկել հարցվողների 29,5 տոկոսը, մյուսները չեն կարողացել պատասխանել հարցին։

Լեհաստանի տարածքում միջուկային զենքի տեղակայման առկայությունը բոլորից ակտիվ պաշտպանել են կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության կողմնակիցները (68 տոկոս), 29 տարեկանից երիտասարդ քաղաքացիները (93 տոկոս), մեծ քաղաքների բնակիչները (64 տոկոս)։

Հարցումն անցկացվել է հեռախոսազրույցի ձեւաչափով, հոկտեմբերի 7-ին եւ 8-ին, մասնակցել է Լեհաստանի 1,1 հազար բնակիչ։