Լոս-Անջելեսում կայացել է ամերիկյան «Պարեր աստղերի հետ» նախագծի 13-րդ եթերաշրջանի շնորհանդեսը:

ABC-ի եթերով հեռարձակվող եւ հսկայական լսարան ունեցող հեռուստաշոուին նոր եթերաշրջանում մասնակցում են հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերի` տղամարդ դարձած դուստրը` Չեզ Բոնոն, եւ Քիմ Քարդաշյանի կրտսեր եղբայրը` Ռոբ Քարդաշյանը:

Ռոբ Քարդաշյանը, ով ի տարբերություն աստղային քույրերի, առաջին քայլերն է կատարում աստղային Օլիմպոսը գրոհելու ուղղությամբ, շոուի ընթացքում նշել է, թե ցանկանում է առաջին հերթին մասնակցել նիհարելու եւ ատլետիկ կազմվածք ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Շերի դուստր Չեսթիթի Բոնոն վիրահատության միջոցով փոխել էր սեռը` դառնալով Չեզ Բոնո` «երիտասարդ հաստլիկ տղամարդ»:

Շոուի մասնակիցների թվում են նաեւ Քրիսթին Կավալարին, Ռիքի Լեյքը, Նենսի Գրեյսը, Ելիզաբեթա Կանալիսը, Դեվիդ Արքեթն ու «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Ռոն Արթեսթը: