ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման մասին: Այս մասին հայտնում են  e-gov.am կայքում: 

Ավելի վաղ, Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում որոշում էր կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերին, Երևանում։