Հունգարիան վերջնական համաձայնության է եկել «Գազպրոմի» հետ՝ ռուսական գազի դիմաց վճարումները հետաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն՝ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ Մոսկվայում այացած բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ֆինանսական պայմանները բարելավելու նպատակով Akaszt Meg Sport-ի գործադիր տնօրենը վաղը կստորագրի հետաձգված վճարման պայմանագիր»,- ասել է Սիյարտոն։

Նա նշել է, ռուսական գազի մատակարարումները Հունգարիա կվերահղվեն արեւմտյանից հարավային երթուղի «Թուրքական հոսք»-ով: